Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել դնել մանդատը, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Ջուլֆալակյանին ոչ միայն չկարողացան համոզել մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնել, այլեւ նա կարծես ձեռնոց է նետում իշխանությանը։ Երեկ նա ԿԳՄՍ նախարարին ուղիղ եթեր բանավեճի հրավիրեց։ Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվելու պատճառը սկզբունքային անհամաձայնությունն էր Արայիկ Հարությունյանի հետ։ Տեղեկացրել էինք, որ վերջին օրերին իմքայլականները հանդիպում-բանակցում են Ջուլֆալակյանի հետ, փորձում համոզել՝ վերադառնալ ԱԺ։
Պատմեցին, որ Ջուլֆալակյանը պատգամավորներից մեկի մոտ անկեղծացել է, որ հիմա շատերն են լցված կառավարության դեմ, ասել է, որ մեկ 2018-ի ապրիլյան օրերին էին իրեն փողոցում տեսնողները ողջունում՝ դրվատելով, որ միացել է հեղափոխությանը, մեկ էլ հիմա՝ մանդատից հրաժարվելու առիթով։
Իշխող խմբակցությունում Ջուլֆալակյանից բացի այլ պատգամավորներ էլ են դժգոհ կառավարության գործելաոճից․ «Ինչ ուզում, անում են, խորհրդարանին էլ պարտադրում են դակել իրենց անհեթեթ որոշումները, չեն ընդունում ոչ մի դիտողություն»։ Ավելին, պատմեցին, որ Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել հրաժարվել մանդատից, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են՝ մտածելով, որ այլեւս աշխատանք չեն գտնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ