Ժոզե Մոուրինյո․ Գաղտնիք չէ, որ Գարեթ Բեյլը միշտ հիացրել է ինձ
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ հիանում է Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ֆուտբոլային որակներով։ Ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետը հաստատել էր, որ բանակցում են անգլիական ակումբի հետ։
«Ես դեռ «Ռեալում» ցանկանում էի ձեռք բերել Բեյլին, բայց այն ժամանակ հնարավոր չեղավ։ «Ռեալի» նախագահը վստահեց իմ գիտելիքներին եւ Գարեթին բերեց թիմ արդեն իմ հեռանալուց հետո։
Գաղտնիք չէ, որ Բեյլը միշտ հիացրել է ինձ։ Կարծում եմ՝ այդ մասին Գարեթն էլ գիտի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով։ Այժմ Արքայական ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում