Բելառուսական ցույցերը նման են հայաստանյան և ուկրաինական ապստամբություններին
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը ծավալուն վերլուծություն է ներկայացրել նվիրված Բելառուսում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերին, որոնք սկսվեցին օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո:
Հոդվածում ընդգծվում է, որ բելառուսական իրադարձությունները ոչ միայն հիշեցնում են այն իրադարձությունները որոնք 2014 թ.-ի տեղի ունեցան Ուկրաինայում, այլ նաև ընդգծվում է, որ բելառուսական այժմյա իրադարձություններն իրենց բնույթով նման են նրան թե ինչ տեղի ունեցավ 2018 թ.-ին Հայաստանում: Ուշագրավ է նաև այն, որ հոդվածում օգտագործվում է «ապստամբություն» եզրույթը:
Վերլուծության հեղինակներն ընդգծում են, որ բելառուսական բողոքի ցույցերը անակնկալի են բերել Մոսկավային:
«Մոսկվայում չեն վստահում Բելառուսում 26 տարի իշխանության ղեկին գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոյին, սակայն դրա հետ մեկտեղ չեն կարող թույլ տալ, որպիսի Մինսկում իշխանության գա ցույցեր իրականացնող ազգայնական ընդդիմությունը», ընդգծում է հեղինակներից մեկը:
Հոդվածում ընդգծվում է, որ պաշտոնական Մոսկվան մի կողմից աջակցելու է նախագահ Լուկաշենկոյին, սակայն մյուս կողմից նաև աջակցելու է իշխանության աստիճանական փոփոխությանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ