«Իմ քայլ»-ը կամուկացի մեջ է․ հարմարվել կրթական համակարգի խայտառակ վիճակին, թե դեմ գնալ դրան ու դավաճանել թիմին
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ևս խորհրդարանում թեժ օր է սպասվում: Բանն այն է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանի ամբիոնից անվստահություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանի պատերից այն կողմ իրականացնել բողոքի ակցիա` ընդդեմ նախարարի:
Ու այս իրավիճակից չգիտի, թե ինչպես պետք է դուրս գա ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ ամեն գնով պետք է պաշտպանեն Հարությունյանին, ավելին՝ դեմ քվեարկեն նրա անվստահություն վերաբերյալ հարցին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում իմքայլականները հայտարարում էին, որ շատ տհաճ իրավիճակում են հայտնվել, քանի որ դեմ քվեարկել կնշանակի, որ իրենք հարմարվում են այն խայտառակ իրավիճակի հետ, որն առկա է կրթական համակարգում, մյուս կողմից էլ՝ կդառնան «դավաճան»՝ դեմ գնալով իրենց թիմի որոշումներին:
Իսկ որոշումն այն է, որ այս պահին պետք է սատարել Արայիկ Հարությունյանին, իսկ երբ արդեն քաղաքական իշխանությունները կորոշեն նրան պաշտոնանկ անել, դա արդեն կլինի իրենց թիմի որոշելիքը: Այլ կերպ ասած՝ իշխանական ֆրակցիան ստիպված կլինի ևս մեկ անգամ զոհողությունների գնալ՝ հանուն իշխանությունների որոշման, ինչպես դա արվեց Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ժամանակ. ստիպված քվեարկություն` հանուն թիմի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ