Կրթում են անկիրթները․ Հայաստանում ընդունված չէ ընդդիմախոսներին բարեկիրթ հակադարձելը՝ կա՛մ հեգնում են, կա՛մ վիրավորում
«Հրապարակը» գրում է․ «Հայաստանում ընդունված չէ ընդդիմախոսներին բարեկիրթ հակադարձելը։ Կա՛մ հեգնում են, կա՛մ վիրավորում, կա՛մ պատասխանում՝ «բա որ դու էլ․․․» ոճով։ Մարդիկ մտահոգված են փոքրահասակ երեխաներին դիմակներ պարտադրելու հանգամանքով, օրեր շարունակ վկայակոչում են բժշկական կարծիքներ, այլ երկրների փորձը՝ ապացուցելու համար, որ երեխաների դիմակ կրելը վնասակար է և անիմաստ։
Սակայն մեր «գիտունիկ» իշխանությունները վստահ են, որ ճիշտը դիմակն է։ Ոչ միայն վստահ են, այլև հեգնում և վիրավորում են այլ բան ասողներին։ Երեկ կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր էջում հեգնել ու նախատել էր դիմակների թեման բարձրացնողներին, թե՝ այցելել է դպրոցներ և «թախծախեղդ» ծնողներ չի տեսել, ուստի առաջարկում է «լալահառաչ պատումներ չհյուսել»։ Բայց սա միակ հեգնախառն գրառումը չէ կրթության համակարգը կառավարող դե-ֆակտո «նախարարի» կողմից։
Մի քանի օր առաջ էլ նա մի մեծ գրառում էր նվիրել կրթության չափորոշիչների հետ կապված մի քննարկմանը, որտեղ քննադատություն է հնչել նախարարության հասցեին։ Ոչինչ, որ այս լարված օրերին փոխնախարարը ժամանակ ունի Ֆեյսբուքում «լավաշ» գրառումներ անելու, ավելի էականը ոճն է, որով արտահայտվում է կրթության ոլորտի այն մասնագետների հասցեին, որոնք համակարծիք չեն նախարարության ձեռնարկած փոփոխություններին։
Նա կոնֆերանս բառը չակերտների մեջ է առել ու դաս տվել իրենից բազմապատիկ վաստակով անձանց․ «Առաջարկում եմ կրթության նախկին պատասխանատուներին՝ ամեն կերպ զերծ մնալ կրթության մասին խոսելուց, դուք էնպիսի ժառանգություն եք թողել, որ լռելն ամենաճիշտ որոշումը կլինի»։ Նրանց տեսակետն էլ անվանել է «սակավագիտության մեջ փորձագիտացողների վայ-վերլուծություններ»։ Ահա այսպիսի կրթություն և դաստիարակություն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ