ՀԿԵ-ում ծանր են տարել իրենց գլխավոր ինժեների եղբորից կրած պարտությունը. «դեբոշներ» են սարքել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հայտարարած գծերի նորոգման, կառուցման, պատրաստման մասով մոտ 30-40 մլն․ դրամանոց տենդերը շահել է ոչ թե երկաթուղին, այլ ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի եղբոր՝ Արկադի Եդիգարյանի ընկերությունը։
ՀԿԵ հասարակայնության հետ կապերի պետ Վ․ Ալոյանը հաստատել էր տենդերում պարտվելու տեղեկությունը, սակայն նշել էր, թե չեն հետաքրքրվել՝ ով է շահողը։
Պարզվում է՝ նյութի հրապարակումից հետո հետաքրքրվել են, «դեբոշներ» սարքել ատոմակայանի հետ, պահանջել չեղյալ համարել տենդերը, ապա եւ Եդիգարյանին հեռացրել աշխատանքից։
Ալոյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ ՀԿԵ երեւանյան լոկոմոտիվային դեպոյի արտադրամասի պետ Արկադի Եդիգարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...