Գրենլանդիայում կոտրվել է ամենախոշոր սառցադաշտը
Գրենլանդիայում մնացած արկտիկական շելֆային սառցադաշտերից ամենախոշորից մոտ 110 ք/կմ մակերեով սառույցի մեծ զանգված է պոկվել։ Արբանյակից կատարված լուսանկարը ցույց է տալիս, որ 79N սառցադաշտը մանր մասերի է բաժանվել։
Սա Գրենլանդիայում կլիմայական արագ փոփոխությունների վկայությունն է, ասում են գիտնականները:
«1980-ից հետո այս շրջանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 3 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի: Իսկ 2019-ին եւ 2020-ին գրանցվել են ջերմաստիճանի ռեկորդային բարձրացումներ»,- BBC-ին ասել է Էրլանգեն-Նյուրնբերգ գերմանական համալսարանի հետազոտող Ջենի Տուրտոնը:
79N սառցադաշտը ունի մոտավորապես 80 կմ երկարություն եւ 20 կմ լայնություն: Դա Գրենլանդիայի հյուսիս-արեւելքի սառցե հոսքի լողացող ճակատն է, այստեղ այն ցամաքից հոսում է օվկիանոս եւ դառնում է լողացող:
Առջեւի եզրին 79N-ը բաժանվում է երկու մասի, ընդ որում՝ մի մասը ուղղված է դեպի հյուսիս: Սառցադաշտի այս ճյուղն էլ հենց կոտրվել է:
Սառցադաշտը լրջորեն վնասվել էր դեռ 2019-ին՝ ծածկվելով խորը ճաքերով: 2020-ին տաք ամառը իրավիճակն ավելի սրեց: Սառցադաշտի ճյուղը բաժանվեց բազմաթիվ սառցաբեկորների:
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ջերմաստիճանը բարձրացել է: Դա կարելի է հասկանալ սառույցի մակերեսին մեծ թվով տեղերից, որտեղ սառույցը հալվել է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...