ՌԴ արդարադատության նախարարությունը պահանջել է Եֆրեմովի գործով զբաղվող ադրբեջանցի Փաշաևին զրկել փաստաբանի կարգավիճակից
ՌԴ արդարադատության նախարարությունը երկրի փաստաբանների պալատների տարածաշրջանային բաժանմունքներ է ներկայացրել հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովի գործով զբաղված Ալեքսանդր Դոբրովինսկիի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ինչպես նաև ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաևին փաստաբանի կարգավիճակից զրկելու մասին առաջարկները: Նշվում է, որ դա կապված է նրանց հրապարակային ելույթների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հայտարարությունները պարունակում են փաստաբանական գործունեության և փաստաբանների մասնագիտական էթիկայի օրենսգրքի խախտումների նշաններ, ինչպես նաև փաստաբանի մասնագիտության կանոնների հանդեպ արհամարհական վերաբերմունք»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Փաշաևը պաշտպանում էր Եֆրեմովին Մոսկվայում մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի գործում, որի ընթացքում զոհվել է Սերգեյ Զախարովը: Փաստաբանն ապարդյուն կերպով փորձել է ապացուցել, որ մեքենան վարել է ոչ թե դերասանը, այլ մեկ ուրիշը: Դոբրովինսկին ներկայացնում էր տուժածների շահերը: Երկու կողմերն էլ իրենց թույլ են տվել ոչ միանշանակ կարծիքներ և մեկնաբանություններ: Արդյունքում դատարանը դերասանին դատապարտել է ութ տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...