Արքայազն Հարին այսօր նշում է ծննդյան 36-ամյակը․ Էլիզաբեթ 2-րդը և թագավորական ընտանիքի մյուս անդամները բարեմաղթանքներ են հղել նրան (լուսանկարներ)
Այսօր`սեպտեմբերի 15-ին, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին նշում է ծննդյան 36-ամյակը։ Սասեքսի դուքսի տարեդարձի կապակցությամբ թագավորական ընտանիքի անդամները բազմաթիվ բարեմաղթանքներ են հղել նրան, գրում է Daily Mail-ը։
Թեև եղբայրների լարված հարաբերությունների մասին հաղորդագրություններին, արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, վերջինիս ծննդյան կապակցությամբ իրենց Instagram-ի օգտահաշվում 2017-ին Լոնդոնում կայացած մրցավազքից լուսանկար են տեղադրել, որտեղ եղբայրները երջանիկ տեսք ունեն։
«Շնորհավոր ծնունդդ, արքայազն Հարի»,- լուսանկարին կից գրել է զույգը։
94-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդն իր բարեմաղթանքները նույնպես հայտնել է սոցիալական ցանցի միջոցով՝ Instagram-ում տեղադրելով 2017 թվականին Բուքինգհեմյան պալատում արված թոռան լուսանկարը։
Արքայազն Հարիի հայրը՝ Ուելսի արքայազն Չարլզը, որդու ծննդյան առթիվ հրապարակել է 2014 թվականին «Անհաղթների խաղեր»-ում (Invictus Games) արված լուսանկար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...