Շվեյցարիան համաձայնել է Ուզբեկստանին փոխանցել Գուլնարա Քարիմովայի միլիոնները
Ուզբեկստանը Շվեյցարիայի հետ համաձայնեցրել է Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր, կոռուպցիայի համար դատապարտված Գուլնարա Քարիմովայի հաշիվներին պահված 131 միլիոն դոլարը վերադարձնելու պայմանները: Այս մասին տեղեկանում ենք Շվեյցարիայի կառավարության կայքից:
«Շվեյցարիան և Ուզբեկստանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել առգրավված ակտիվները Ուզբեկստանին վերադարձնելու մասին: Համաձայնագիրը, մի կողմից, վերաբերում է մոտ 131 միլիոն ԱՄՆ դոլար ունեցվածքի, որն արդեն վերջնականապես առգրավվել է Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր՝ Գուլնարա Քարիմովայի դեմ քրեական գործերից մեկի ընթացքում: Մյուս կողմից, սա վերաբերում է նաև ցանկացած այլ ակտիվների, որոնք հետագայում կարող են վերջնականապես բռնագանձվել շարունակվող քրեական դատավարության շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ համաձայնագրի պայմանների` փոխանցված ակտիվները պետք է օգտագործվեն «ի շահ Ուզբեկստանի ժողովրդի»: Դրանք պետք է ծախսվեն այն նախագծերի վրա, որոնք «միտված են կայուն զարգացմանը»:
Ստորագրված համաձայնագիրը միայն շրջանակային է, այսինքն՝ նախնական: Կողմերը մոտ ժամանակներս կսկսեն բանակցություններ վարել ավելի հստակ փաստաթղթեր ստորագրելու շուրջ:
Քարիմովան ազատազրկված է հարկերից խուսափելու, շորթումներ կատարելու և ապօրինի կերպով ձեռք բերված միջոցները օրինականացնելու համար: Ուզբեկստանի իշխանությունները փորձում են վերադարձնել գողացված 1,3 միլիարդ դոլարը, ինչի նպատակով գլխավոր դատախազությունը և Ուզբեկստանի արդարադատության նախարարությունն աշխատում են Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների պետական մարմինների հետ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...