«Նա անգամ տեղյակ էլ չէ, որ ապրում է»․ Թրամփը ծաղրել է Բայդենին և նրան պատմության մեջ նախագահի ամենավատ թեկնածու անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Ջո Բայդենն ամերիկյան նախագահական ընտրությունների պատմության մեջ ամենավատ թեկնածուն է, գրում է Daily Mail պարբերականը։
«Նա նախագահական քաղաքականության մեջ ամենավատ թեկնածուն է։ Նա անգամ տեղյակ էլ չէ, որ ապրում է»,-նշել է Թրամփը և հավելել, որ Դեմոկրատները միայն կեղծիքի միջոցով կարող են հաղթել այս ընտրություններում։
Աղբյուրը մանրամասնում է, որ նախօրեին Minden-Tahoe օդանավակայանում տեղի ունեցած հավաքի ժամանակ Թրամփը մոտ 90 րոպե տևողությամբ ելույթ է ունեցել, որի ընթացքում քննադատել է դեմոկրատներին, խոսել է կորոնավիրուսի, ռասսայական խտրականության դեմ անցկացվող Black Lives Matters ցույցերի և երկրի համար արդի մի շարք այլ թեմաների շուրջ։
Նշվում է, որ Թրամփը ելույթ է ունեցել հարակից նահանգում անտառային հրդեհների հետևանքով դեպի օդանավակայան հասած ծխի պամաններում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...