Հս. Կորեան գնդակահարել է Էկոնոմիկայի նախարարության 5 աշխատակցի, որոնք քննադատել են Կիմ Չեն Ընի վարած քաղաքականությունը
Հյուսիային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել Էկոնոմիկայի նախարարության հինգ աշխատակցի, որոնք քննադատել են երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի վարած քաղաքականությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ըստ աղբյուրների՝ նրանք գնդակահարվել են հուլիսի 30-ին: Մահապատժի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նախարարության աշխատակիցները քննադատել են իշխող ռեժիմի վարած տնտեսական քաղաքականությունը, որի հետևանքով Հյուսիսային Կորեան դարձել է աշխարհում ամենաաղքատ երկրներից մեկը:
Աշխատակիցների խոսակցության մանրամասները հասել են նրանց ղեկավարներին, որոնք էլ սկզբում հանդիպում են անցկացրել, հետո գաղտնի ոստիկանության միջոցով ձերբակալել աշխատակիցներին:
Dailynk.com կայքի տվյալներով՝ վերջիններս նշել են, որ երկիրը տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև այլ պետությունների հետ ակտիվ համագործակցության կարիք ունի:
Նշվում է, որ այս մասին զեկուցվել է երկրի ղեկավարին, ինչից հետո էլ աշխատակիցներին գնդակահարել են, իսկ նրանց ընտանիքներին աշխատանքային ճամբար տեղափոխել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...