Ով կփոխարինի դատախազ Րաֆֆի Ասլանյանին. որոշումը կայացված է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ով կփոխարինի Րաֆֆի Ասլանյանին: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը որոշել է թողնել պետական ծառայությունը եւ համալրել գործող փաստաբանների շարքը։
Նշենք, որ Րաֆֆի Ասլանյանը 2016 թվականի հուլիսին նշանակվել էր Երեւան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Րաֆֆի Ասլանյանի փոխարեն ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ կնշանակվի արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Խաչատրյանը, որն Արմավիրի մարզի դատախազն է, ավելին՝ դատախազության հնաբնակներից է:
Ընդ որում, Ռաֆայել Խաչատրյանը մինչեւ 2018 թվականը զբաղեցնում էր Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը, ապա 2018 թվականին փոխադրվել եւ նշանակվել էր ՀՀ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ