Gucci կայսրության ժառանգորդուհին 16 տարի սեռական ոտնձգությունների զոհ լինելուց հետո դատի է տվել խորթ հորը
Իտալական Gucci ապրանքանիշը համաշխարհային բրենդ դարձրած Ալդո Գուչիի 35-ամյա թոռնուհին՝ Ալեքսանդրա Զարինին, դատական հայց է ներկայացրել խորթ հոր՝ Ժոզեֆ Ռուֆալոյի դեմ՝ նրան մեղադրելով 16 տարի շարունակ իրականացրած սեռական ոտնձգությունների համար, գրում է The Guardian պարբերականը։
Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանի գերագույն դատարան ներակայացված հայցում Զարինին նկարագրում է սեռական ոտնձգությունների ենթարկվելու տարիները, ինչպես նաև փաստում, որ հանցագործությունը թաքցրել են ու դրան մասնակից են եղել իր մայրը՝ Պատրիսիա Գուչին և տատիկը՝ Բրունա Պալոմբոն։
Զարինին իր հայցում պնդում է, որ նա սեռական տարատեսակ ոտնձգությունների է ենթարկվել 6-22 տարեկանում։ Իսկ ընտանիքի կանայք հաճախ են ճնշել աղջկան և ստիպել լռություն պահպանել՝ վախենալով փչացնել «Գուչի» անունը։
«Սա միայն ուրիշ ընտանիքների, հարևանների հետ կամ այլ երկրներում չի տեղի ունենում։ Ամեն տեղ էլ կա այս բանը»,- նշել է Զարինին և հավելել, որ «Ռուֆալոն այժմ ազատության մեջ է և ակտիվ գործունեություն է ծավալում՝ ասես ոչինչ էլ չի եղել»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...