Ռոմանոս Պետրոսյանը սկսել է կադրային ջարդը. ոլորտում կոտորած է սպասվում
«Հրապարակը» գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելուն պես սկսել է կադրային ջարդը, հատկապես՝ անտառի ոլորտում։ Նա իր մոտ է կանչել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին և կարգադրել` փոխել բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Վերջինս արձակուրդ է վերցրել, հավանաբար՝ հույսով, որ մինչ վերադառնալը նախարարը խելքի եկած կլինի և կգիտակցի, որ ոլորտում նման կոտորածը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, սակայն, պարզվեց, փոքրիկ նախարարը մեծ եռանդ ունի․ երեկ տեղեկացանք, որ նա առաջարկել է դիմում գրել նաև ՊՈԱԿ-ի տնօրենին, ով ընդամենը 2 ամիս առաջ էր քաղծառայության մրցույթով նշանակվել այս պաշտոնին։
Մացակյանն ազատման դիմումը գրել է։ Մեզ հետ զրույցում նա ասաց. «Այո, գրել եմ, բայց հրամանը ստորագրված չէ, կստորագրվի, ես կազատվեմ ու ինչքան պետք է՝ հարցազրույց կտամ»։ Հարցին՝ ո՞վ է ասել, որ գրեք, ասաց՝ ոչ ոք չի ասել, իր ցանկությամբ է գրել։ Ինչ-որ խնդիրնե՞ր են եղել նախարարի հետ։ «Դե, մի քիչ հա՛մ առողջական խնդիրներ կան, հա՛մ մի քիչ ներքին խնդիրներ, ասում եմ՝ հրամանը կստորագրվի, ես Ձեզ խոսք եմ տալիս՝ երկար հարցազրույց կտամ»,- ասաց նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ