Բորիս Ջոնսոնը ծրագրում է Մեծ Բրիտանիայում զանգվածային թեստավորման ռեժիմ սահմանել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին ծրագրում է զանգվածային թեստավորման ռեժիմ սահմանել, որը երկրի համար մոտ 100 միլիարդ ֆունտ ստերլինգ կարժենա, գրում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի կառավարությունը ծրագրում է մինչև մյուս տարվա սկիզբ օրական մոտ 10 միլիոն թեստ անցկացել։
Նշվում է, որ երկրի վարչապետը նման առաջարկով է հանդես եկել կորոնավիրուսի տարածման տեմպերի ավելացման հետ կապված կրկին սահմանափակումների խիստ ռեժիմից խուսափելու, ինչպես նաև «տնտեսական գործունեությանն աջակցման և նորմալ կյանքին վերադառնալու համար»։
Վարչապետի ներկայացրած համապատասխան փաստաթղթում նշվում է, որ նման զանգվածային թեստավորումները պատվաստանյութից առաջ համազգային կարանտինային ռեժիմից խուսափելու միակ հույսն են։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...