Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Իշխանությանը ոչ ցանկալի հեռուստաընկերությունները՝ հանրային մուլտիպլեքսո՞ւմ, թե՞ մուլտիպլեքսից դուրս

Հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստանալու մրցույթները կհայտարարվեն սեպտեմբերի 22-ին. ՀՌՀ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու, նոր կամ ազատ սլոթ առաջանալու դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) 2020 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարելու է մրցույթներ:

ՀՌՀ միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Պետրոսյանը 168.am-ին փոխանցեց, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանում է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ Սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու հիմքով մրցույթը հայտարարվում է այդ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց չորս ամիս առաջ, հետևաբար մրցույթները հայտարարվելու են 2020 թվականի սեպտեմբերի 22-ին»:

Հասմիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ ազատ հաճախականությունների քանակը հայտնի կլինի սեպտեմբերի 22-ին՝ մրցույթը հայտարարելուց հետո:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ կետով էլ սահմանվում է, որ «սլոթի օգտագործման լիցենզիան տրվում է յոթ տարի ժամկետով, մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիան՝ անժամկետ, իսկ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան՝ 10 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ»:

Մամուլում արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ իշխանությանը ոչ ցանկալի մի շարք հեռուստաընկերություններ հնարավոր է զրկվեն լիցենզիայից: ArmDaily.am-ի տեղեկություններով՝ քննարկվում է «Արմնյուզ», Հ2, «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու հարցը: Ըստ լրատվամիջոցի՝ քննարկվում է նաև 1in.am-ին, Freenews.am-ին, Բուն TV-ին, Ալիք մեդիա-ին, «Ա1+» -ին հանրային մուլտիպլեքսում հաճախականություն տրամադրելու հարցը:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե հայտ արդեն ներկայացրել են:

«Արդեն ներկայացրել եմ հայտը այն ձևով, որ պահանջվում է ՀՌՀ-ի կողմից: Իսկ նախագիծը պատրաստվում է»,- նշեց Մովսիսյանը:

Politik.am-ն էլ ավելի վաղ գրել էր, թե «լիցենզավորման այս մրցույթի ընթացքում նախապատվություն է տրվելու այն հայտատուներին, որոնք վերջին երեք տարիների ընթացքում արդեն իսկ ունեցել են գործող հեռուստաընկերություն։ Արման Բաբաջանյանի լրատվական կայքը, քանի որ այս պահանջին չի համապատասխանում, կարող է գոյություն ունենալ միայն մեկ դեպքում, եթե «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրները իրենց պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը փոխանցեն Արման Բաբաջանյանին»։

168.am-ը երկու հարց էր ուղղել 1in.am-ի սեփականատեր, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Խնդրել էինք պատասխանել՝ նախ «1in.am-ը հանրային մուլտիպլեքսում հայտնվելու հայտ ներկայացրե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է ներկայացնել, և երկրորդ արդյո՞ք «ԱՐ» հեռուստաընկերությունը Ձեզ փոխանցելու գործընթաց է ընթանում:

«Եվ ձեզ թվում է՝ ես էդ անհեթեթությունները պետք է հերքե՞մ: Ես ձեզ լուրջ լրատվամիջոց եմ համարում»,- ի պատասխան՝ հայտնել էր Արման Բաբաջանյանը:

Քանի որ անհասկանալի էր, թե Արման Բաբաջանյանի համար անհեթեթություն է հանրային մուլտիպլեքսում հայտնվելու հայտ ներկայացնե՞լը, թե՞ «ԱՐ» հեռուստաընկերության փոխանցման լուրը, պատգամավորին ևս մեկ հարց ուղղեցինք՝ խնդրելով պարզաբանել, թե որի՞ն է վերաբերում «անհեթեթություն»-ը:

«Երկուսին էլ»,- ի պատասխան արձագանքեց Արման Բաբաջանյանը:

Մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ «ԱՐ» հեռուստաընկերությունից ևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Կայքում առկա հեռախոսահամարներով մեր զանգերը մնացին անպատասխան:

«Մեզ համար դա կյանքի ու մահվան հարց չի: Ինձ բացարձակ չեն վախեցնում այդ լուրերը»

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե փորձում է լուրջ չվերաբերվել շրջանառվող այն լուրերին, թե քննարկվում է «5-րդ ալիք»-ին լիցենզիա չտալու հարցը:

«Գոնե ինքս ինձ համոզում եմ, որ ուշադրություն չդարձնեմ նման տեղեկատվությանը կամ այսպես, կողքից անցնեմ, որովհետև 21-րդ դարում, էս տեխնոլոգիական զարգացածության դարում մուլտիպլեքսի վրա կունենաս հնարավորություն, չես ունենա, արդեն էական չի: Մուլտիպլեքսից բացի՝ այլ՝ շատ-շատ-շատ հնարավորություններ կան: Եվ եթե իրոք կա նման խոսակցություն, դա շատ վատ է, իսկ ես կարծում եմ՝ կա, բայց դա կա պատերի տակ, անկյուններում, որոշ պատգամավորների կամ որոշ քաղաքական գործիչների փսփսոցներով, որովհետև, գիտեք, ծուխն առանց կրակի չի լինում:

Բայց էլի եմ ասում՝ փորձում եմ թեթև նայել և շատ ծանր չեմ տանում այս խոսակցությունները: Բնական է՝ լավ ապրանքը միշտ էլ անհասանելի և դժվարհասանելի է լինում: Ես համոզված եմ, որ մենք լավ ապրանք ենք արտադրում, և շատ-շատերի քիմքին դա հաճելի չի»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Հարցին, թե երբևէ իրեն հասե՞լ են խոսակցություններ, զգուշացումներ, որ իշխանությունը նման հարց է քննարկում, Հ. Հարությունյանը պատասխանեց.

«Մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ որ իմքայլական պատգամավորները կամ բարձրաստիճան իմքայլական պատգամավորները մեր լրագրողներին հեգնանքով մոտեցել են՝ «Ձեզ դեռ չե՞ն փակել»: Ես հիմա անուններ չեմ տա: Բայց դա ես միշտ համարում էի, ընդունում էի՝ որպես բարոյահոգեբանական ճնշում լրագրողի, երիտասարդ լրագրողի նկատմամբ: Այնպես որ, կազմակերպված մոտեցում կամ, այսպես ասած, քաղաքական որոշում, կարծում եմ՝ չկա»:

Այդուհանդերձ, «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրենը չի բացառում, որ կլինի քաղաքական որոշում: «Եթե մի քիչ գիտակից են, պետք է որ նման քաղաքական որոշում չլինի»,- նկատում է Հարությունյանը: Բայց ըստ նրա՝ ցանկացած դեպքում իրենք շահեկան են դուրս գալու, «որովհետև մեզ փնտրում են, մեզ նայում են, որովհետև մենք տալիս ենք շատ լավ հեռուստատեսային կոնտենտ, և մեր պահանջարկը հանրությունը ունի: Ես ունեմ նաև ուսումնասիրություններ, որոնց մասին հիմա չեմ բարձրաձայնի, բայց բավականին լուրջ է մեր հեռուստաալիքի հեղինակությունը: Ես ոչինչ չեմ բացառում, բայց էլի եմ կրկնում՝ մեզ համար դա կյանքի ու մահվան հարց չի: Չի լինի մուլտիպլեքսը, կլինի արբանյակային հեռարձակումը, կլինի տարբեր տեսակի պակետների մեջ տեղավորվելը»:

Հ. Հարությունյանի փոխանցմամբ՝ արդեն նախաձեռնում են ինտերնետային լուրջ հեռուստատեսության կայքը: Նա վստահ է, որ այսօր որևէ հեռուստաընկերության խանգարելը շատ դժվար է:

«Մուլտիպլեքսն ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր մուլտիպլեքսում մեր պես հեռուստաալիք լինի: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե այնտեղ լինեն հեռուստաալիքներ, որոնք նոր են ստեղծվել կամ որոնք ունեցել են ժամանակին, բայց չեն կարողացել կայանալ և ասելիք չունեն մարդկանց: Կամ մուլտիպլեքսում, պատկերացրեք, լինեն 15 կամ 10 հեռուստաալիք, որնք նույն բանի մասին խոսեն: Ի՞նչ է՝ Ձեզ թվո՞ւմ է հասարակությունը մնացել է 70-80-ական թվականներում: Ո՛չ, իհարկե… Մուլտիպլեքսը թող մտածի, հանրային մուլտիպլեքսի տնօրինությունն ասեմ, կամ ՓԲԸ ասեմ, իրենք թող մտածեն՝ ինձ մուլտիպլեքսով նայելո՞ւ են, թե՞ չեն նայելու: Գալու է մի պահ, պետք է, չէ՞, այդտեղ լինի… Ասենք, եթե դու գնում ես շուկա, տեսնում ես՝ մի փչացած ապրանք, 2-րդ փչացած ապրանք, 3-րդ որդնած ապրանք, 4-րդը շատ լավ, վառվռուն է, դու գնում ես վառվռուն ապրանքը, չէ՞: Ցանկություն գոնե առաջանում է գնել, եթե դու չունես այդ հնարավորությունը, փորձում ես ինչ-որ մի բան անել, չէ՞: Հիմա եթե այդ վառվռուն ապրանքը չի լինելու այդ, այսպես ասած, դախլի վրա, մուլտիպլեքսի վրա, իրենք թող մտածեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարություն Հարությունյանի խոսքով՝ արդեն բավականին արագ տեմպերով նախագծերի փաթեթն են պատրաստում: Ըստ նրա՝ եթե իրենք ներկայացնեն ավելի լավ փաթեթ, քան մյուսները, ու չստանան հանրային մուլտիպլեքսում հայտնվելու թույլտվություն, կշարունակեն այլ ուղղություններով գործել, զուգահեռ էլ կփորձեն հասնել արդարության:

«Մենք այսօր հայտնվել ենք մի իրականության մեջ, որ եկել են մարդիկ, ովքեր ոչնչից տեղյակ չեն, մի քիչ կոպիտ կարտահայտվեմ, որովհետև իրենք ստիպել են, ստիպում են, որ ես տենց արտահայտվեմ, փաբերից եկել են օրենսդիր մարմին, ոչնչից տեղյակ չեն, իրենց թվում է, որ, եթե մուլտիպլեքսում մենք չլինենք, ամեն ինչ հրաշալի կլինի և իրենց հարցերը լուծված, վերջացած և հավերժական կլինի իրենց պաշտոնավարումը: Չէ, այդպես չի, այդպես չի: Պետք է նայեմ մի քիչ այլ տեսանկյունից, որովհետև սա երկիր է, պետություն է: Եթե իրենք ուզում են ունենան նորմալ հասարակություն, իրենք պետք է ապահովեն խոսքի ազատությունը: Թող 10 հեռուստաընկերություն գովեն, 1 հեռուստաընկերություն ցույց տա ճշմարտությունը:

Եվ հետո, ամենակարևորը, տեղ ունենալով մուլտիպլեքսում, մենք մեր վրա զգալու ենք անընդհատ և պարտավոր ենք ենթարկվել խաղի կանոններին: Հիմա մենք շատ բծախնդիր ենք մեր եթերի նկատմամբ, որովհետև կան խաղի կանոններ և այդ խաղի կանոնները օրենքն է, և այդ օրենքը եթե ընդունվել է, որքանով ես կընդունեմ այդ օրենքը, որքանով չեմ ընդունի, որքանով այդ օրենքը լավն է, որքանով այդ օրենքը վատն է, բայց դա օրենք է և այդ օրենքի սահմաններում մենք հիմա աշխատում ենք: Չենք ունենա մեր տեղը հանրային մուլտիպլեքսում, կվերանա կարգավորիչ մարմնի վերահսկողությունը: Այն ժամանակ որևէ մեկին մենք հաշվետու չենք լինելու»,- զրույցը եզրափակեց Հարություն Հարությունյանը: