«Տամբովի» ֆուտբոլիստները 3 ամիս աշխատավարձ չեն ստանցել
Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Տամբովի» ֆուտբոլիստներն արդեն 3 ամիս չեն ստանցել աշխատավարձ, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:
Այդ կապակցությամբ ֆուտբոլիստները նամակ են ուղարկել մարզի նահանգապետ Ալեքսանդր Նիկիտինին ու ակումբի գլխավոր տնօրեն Օլգա Կոնովալովային: Նրանք խնդրել են վճարել հունիսի, հուլիսի և օգոստոսի աշխատավարձը: Խաղացողները նաև ցանկանում են բոնուսներ ստանալ նախորդ մրցաշրջանի համար:
Նամակը ստորագրել են 13 ֆուտբոլիստներ: Եթե խաղացողների պահանջը չկատարվի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա նրանք մտադիր են դադարեցնել համագործակցությունն ակումբի հետ, չներկայանալ մարզումներին ու բոյկոտել «Ուֆայի» դեմ Ռուսաստանի առաջնության հաջորդ տուրի հանդիպումը:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Սոչիից» «Տամբով» էր տեղափոխվել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Ռուսաստանի ընթացիկ առաջնության 6 տուրերում նա մասնակցել է 6 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում