Մահացել է նախկին «օրենքով գող» Ալեքսեյ Սալոմատինը
Նախկին «օրենքով գող» Ալեքսեյ Սալոմատինը, որը քրեական շրջանակում հայտնի է որպես Լեխա Սոլոմա, 43 տարեկանում մահացել է Ուզլովայա քաղաքում (Տուլայի մարզ) գտնվող իր տանը, հայտնում է «Փրայմ-Քրայմը»։
Ըստ աղբյուրի՝ Սալոմատինը «օրենքով գող» էր դարձել 2013 թվականին Թուրքիայում։ Նրա հետ միասին թագադրվել էին եւս 6 քրեական հեղինակություններ։ Ընդ որում՝ իր գողական տիտղոսի համար Սալոմատինը պարտական էր Վլադիմիր Ժուրակովսկուն (Վովա Պուխլի), ում մի անգամ մայրուղում օգնել էր անիվը փոխել։
Սալոմատինը 2015 թվականին թագազրկվել էր Զաքարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ)՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի պարագլխի կողմնակիցների կողմից։ Դրանից հետո նախկին «օրենքով գողը» 2 անգամ դատապարտվել էր թմրանյութերի գործով, իսկ այս տարվա մարտին ազատվելուց հետո նախկին շրջանակի հետ շփումներն ամբողջությամբ դադարեցրել էր, սկսել թմրանյութեր գործածել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...