Այսօր Կապույտ երկնքի համար մաքուր օդի միջազգային օրն է
2020 թվականի սեպտեմբերի 7-ին առաջին անգամ նշվում է Կապույտ երկնքի համար մաքուր օդի միջազգային օրը (International Day of Clean Air for blue skies), գրում է Calend.ru-ն։ Սեպտեմբերի 7-ը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, կոչված է սեւեռել բոլոր երկրների ուշադրությունն օդի աղտոտվածության խնդրին։ Գիտնական բժիշկները պնդում են, որ ինսուլտի, քրոնիկական շնչառական հիվանդությունների, թոքերի քաղցկեղի եւ անգամ սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահացության մի մասը պայմանավորված է աղտոտված մթնոլորտով։
Մարդու գործունեության հետեւանքով մթնոլորտում կարծր մասնիկների, գազերի արտանետումները ոչ միայն համաշխարհային մակարդակով բացասական ազդեցություն են թողնում կլիմայական ոլորտում, այլ նաեւ ուղղակիորեն ազդում են մարդու առողջության վրա։
ՄԱԿ-ի հիմնական կոչն ուղղված է առ այն, որ հնարավոր դառնա գրավել աշխարհի բոլոր պետությունների ուշադրությունն այդ խնդրի նկատմամբ, հոգ տանել ձեռնարկությունների եւ տրանսպորտի՝ մթնոլորտում վնասակար արտանետումների կրճատման մասին մեր մոլորակում օդի եւ հենց մարդկության առողջացման նպատակով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...