Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Շաքարի մոնոպոլիան՝ կոնկրետ թվերով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում տարիներ ի վեր խոսվում է շաքարի մենաշնորհի մասին, ու պատկան մարմինները ոչ մի քայլ չեն անում այդ մենաշնորհին վերջ տալու ուղղությամբ: Անշուշտ, միայն այդ ոլորտում չէ, որ կա մենաշնորհ, բայց ամենալայն սպառման, ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը հենց շաքարի ներմուծումն է: Գուցե այս ոլորտն անձեռնմխելի է այն պարզ պատճառով, որ այն տնօրինում է ՀՀ իշխանություն ների ամենասիրելի օլիգարխներից մեկը՝ ԱԺ հավերժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ մաքսային հատվածից ստացել ենք պաշտոնական տվյալներ, որոնց ուսումնասիրությունից կարելի է հասկանալ, թե մեր տնտեսության և հատկապես ներկրումների ոլորտում ինչպիսի աղետալի վիճակ է տիրում:

2016 թվականին և 2017-ի առաջին եռամսյակում այլ երկրներից շաքարի կամ շաքարի հումքի ամենամեծ խմբաքանակը, ըստ մեզ տրամադրված պաշտոնական տվյալների, ներմուծել է հենց Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիդ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը շաքարի, շաքարի հումքի խոշոր ներմուծող է նաև ԵԱՏՄ անդամ երկրներից: Այսպես. միայն 2016 թվականին ոչ ԵԱՏՄ անդամ, այսինքն՝ երրորդ երկրներից ամենաշատ շաքար կամ շաքարի հումք ներմուծել է «Ալեքս Գրիգը»՝ 57 հազար 910 տոննա: Սրա ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 9 մլրդ. 866 միլիոն դրամ: «Ալեքս Գրիգ»-ից բացի, 2016-ին այլ երկրներից Հայաստան շաքար կամ շաքարի հումք է ներմուծել ևս 22 ընկե­րություն: Բայց դրանցից որևէ մեկը ծավալի առումով անգամ հեռավոր մրցակցության մեջ չի կարող մտնել «Ալեքս Գրիգի» հետ, և դրանք ոչ առևտրային նպատակով կատարված ներմուծումներ են: Ամենաշատ շաքար ներմուծողը, բնականաբար, «Կոկա-կոլա» ընկերությունն է՝ 1400 տոննա, երրորդը «Ջերմուկ գրուպն» է՝ իր Պեպսի-կոլայով՝ 450 տոննա, իսկ չորրորդ տեղում «Գրանդ քենդի»-ն է՝ 80 տոննա: Ակնհայտ է, որ այս ընկերությունների ներմուծած շաքարը կամ շաքարի հումքը չի վաճառվում խանութներում: Սրանք վերամշակող ընկե­րություններ են, որ շաքար ներմուծում են սոսկ իրենց արտադրանքի մեջ օգտագործելու համար, առաջին երկուսը՝ հյութերի արտադրության մեջ, «Գրանդ քենդի»-ն էլ՝ հրուշակեղենի: Վերջին տե­ղերում գտնվող ներմուծողներն էլ շաքար ներմուծել են կիլոգրամներով՝ 20 կգ, 80 կգ, 100 կգ:

Մեզ հատկապես հետաքրքրում է 2017-ի առաջին եռամսյակի պատկե­րը, երբ նոր կառավարությունն սկսեց հայտարարել, որ մենաշնորհային ներ­մուծումների դեմ հուժկու պայքար է մղում: Բայց այս տարվա առաջին երեք ամիսներին այլ երկրներից շաքարի ներմուծման գծով նույնպես առաջա­տար է «Ալեքս հոլդինգը»՝ 23 հազար 122 տոննա: Սա նույն «Ալեքս Գրիգն» է՝ Ալեքսանյանին պատկանող, պարզա­պես, նրա տիրոջ սովորույթի համաձայն, հերթական անգամ անվանափոխության է ենթարկվել:

Այս երեք ամիսներին շաքար, շաքարի հումք Հայաստան ներկրվել է ավելի քիչ՝ ընդամենը 9 ընկերություն, որոնցից ութը'՝ կրկին կիլոգրամներով: Օրինակ՝ «Ալեքս հոլդինգից» հետո երկրորդ խոշոր ներմուծողը, եթե կարելի է դա խոշոր անվանել, «Սիներջի յուրոփ» ՍՊԸ-ն է՝ ընդամենը 380 կգ: Այս ցանկում չորրորդ ներմուծողը «Սովրանո» ՍՊԸ-ն է՝ 240 կգ, որը պատկանում է ԱԺ պատ­գամավոր Արման Սահակյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: