Լեհաստանի դատախազությունը հետաքննություն սկսել Բելառուսում երեք լեհերի ծեծի փաստի առթիվ
Լեհաստանի պետական դատախազությունը հետաքննություն է սկսել Բելառուսում երեք լեհերի ձերբակալման, ծեծի եւ խոշտանգումների փաստով: Հայտնում է RMF FM ռադիոկայանը:
Ըստ ռադիոկայանի` այս գործով հայտը ներկայացրել է փաստաբան Տոմաշ Վիլինսկին, ով պաշտպանում է օգոստոսին Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ ձերբակալված երեք լեհերի շահերը: Լեհաստանի քաղաքացիների գործին միջամտել են Լեհաստանի դիվանագիտական ծառայությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործը վարում է Պետական դատախազությանն առընթեր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Մազովեցի մասնաճյուղը` Ներքին անվտանգության գործակալության մասնակցությամբ, որի քննիչներն արդեն հարցաքննել են տուժածներին:
Տղամարդիկ Բելառուսից վերադառնալուց անմիջապես հետո մանրամասն հետազոտության եւ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել: Նրանց ստացած վնասվածքները հաստատվել են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ: Լեհաստանի դատախազության կողմից հետաքննությունը վերաբերում է, մասնավորապես, ապօրինի ձերբակալություններին, ծեծին եւ խոշտանգումներին, որոնք կիրառվել են բելառուսական ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների կողմից:
Օգոստոսի կեսերին Լեհաստան վերադառնալուն պես լրագրողներին տված հարցազրույցում երիտասարդները հայտնել են, որ բելառուսական ՕՄՈՆ-ն իրենց տարել է Մինսկի կենտրոնից: Նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժնի մարզադահլիճի նկուղում, որտեղ նրանց հետ դաժան են վարվել: Տուժածների խոսքով` նրանց ծեծել են, ստիպել երկար կանգնել կամ ձեռքերը մեջքին շղթայված նստել ծնկների վրա: Մեկ օր անց նրանց տեղափոխել են բանտ, որտեղ պայմաններն ավելի լավ էին: Նրանք ազատ են արձակվել 72 ժամ անց:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...