Ռուսաստանը Պորոշենկոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել
ՌԴ կառավարությունն ընդլայնել է այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մանրամասնելով, որ ցանկում է ներառվել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նախկին ղեկավարից բացի պատժամիջոցների «սև ցուցակում» են հայտնվել նաև «Օկեան Էլզի» ռոք խմբի մենակատար, ուկրաինական «Գոլոս» կուսակցության նախկին առաջնորդ Սվյատոսլավ Վակարչուկը:
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 41 մարդ, որոնց՝ ՌԴ տարածքում գտնվող անկանխիկ գումարային միջոցները, չթղթավորված արժեթղթերն ու գույքը սառեցվում և արգելափակվում են:
Նշվում է, որ հիշյալ ցանկը ստեղծվել է 2018թ. հոկտեմբերի 22-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «ՌԴ իրավաբանական անձանց և քաղաքացիների նկատմամբ Ուկրաինայի կողմից ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված՝ հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին» հրամանագրով:


















































Ռադայում Պորոշենկոյի կողմնակցի բերանը փորձել են փակել բժշկական դիմակով (տեսանյութ)
Հարցաքննության նախօրեին Պորոշենկոն փախել է Ուկրաինայից
Պորոշենկոն հայտնել է ուղիղ եթերում ստի դետեկտոր անցնելու պատրաստակամության մասին
Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա (տեսանյութ)
Պորոշենկոն Վրաստանը վերանվանել է Սաքարթվելո
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...