Մեսի․ Նախկինում «Բարսելոնան» նախագիծ էր, որը թույլ էր տալիս նվաճել տիտղոսներ
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչու է ցանկանում հեռանալ կատալոնական թիմից։
«Ես միշտ ակումբը վեր եմ դասել ամեն ինչից։ Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել հեռանալ «Բարսելոնայից»։ Ամեն տարի ես կարող էի տեղափոխվել այլ ակումբ եւ ավելի շատ վաստակել, բայց Բարսելոնան իմ տունն է։
Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ։ Նախկինում սա նախագիծ էր, որը թույլ էր տալիս նվաճել տիտղոսներ, բայց իրականությունն այն է, որ ամեն ինչ փոխվել է։ Վերջին շրջանում ակումբը չի ունեցել ոչ մի նախագիծ։ Ղեկավարությունը պարզապես փորձում է կարկատել առաջացող անցքերը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից» եւ այս շաբաթ չներկայացավ հոլանդացի Ռոնալդ Կումանի ղեկավարած թիմի մարզումներին՝ ակնկալելով, որ ակումբի ղեկավարությունը միակողմանի կխզի պայմանագիրը կամ կառաջարկի տրանսֆերի իրատեսական գին։ Սակայն «Բարսելոնան» պահանջեց պայմանագրում սահմանված 700 միլիոն եվրո տրանսֆերային գինը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում