Սանկտ Պետերբուրգում 2200 լուսարձակող անօդաչու տպավորիչ պատկերներ են ստեղծել երկնակամարում (լուսանկար, տեսանյութ)
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ սպորտային հրապարակից միաժամանակ վեր է բարձրացել 2200 լուսարձակող սարք՝ գիշերային երկնակամարում «կենդանի» պատկերներ ստեղծելով:
«Այսօր համաշխարհային ռեկորդ է սահմանվել «երկնքում միաժամանակ գտնվող թռչող սարքերի ամենամեծ քանակությամբ» անվանակարգում»,- լրագրողներին հայտնել է Ռուսաստանում ռեկորդների գրքի հեղինակ Ստանիսլավ Կոնենկոն։
Թռչող սարքերով շոուի ղեկավար Սեմյոն Լոբկոյի խոսքով՝ համաշխարհային նմանատիպ նախորդ ռեկորդը սահմանվել էր 2018 թվականին․ այդ ժամանակ երկինք էր բարձրացել միաժամանակ ընդհանուր 2066 սարք։
Նշվում է, որ պետերբուրգյան «Գեոսկան» ընկերությունն իր սարքերը 50-ից մինչև 300 մետր բարձրության վրա է պահել։ Սարքերի միջոցով ստեղծված պատկերների շարքում են եղել կարմիր աստղը, խորհրդային զինվորը, աղավնին և «2020՝ հիշատակի ու փառքի տարի» գրությունը։
Շոուն կրել է «Խաղաղ երկինք» անունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...