Ովքե՞ր են եղել Կոնեւսկոյի եւ նրա շրջապատի վրա կրակողները
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ցերեկը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան փողոցում, կրակոցներ են հնչել։ Մեզ ասացին, որ կա մեկ զոհ եւ չորս վիրավոր։ Զոհը, ըստ նախնական տեղեկությունների, քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի քրոջ որդին է։ Թեպետ զոհի մասով լուրը ոստիկանությունը չէր հաստատում, միայն ասում էր չորս վիրավորի մասին։
Նրանցից երեքին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրանց վիրահատել էին։ Մեզ փոխանցեցին, որ գնդակը մեկի որովայնն է խոցել, մյուսի՝ ծնոտը, երրորդի՝ թեւը, բայց երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում։ Մեր տեղեկությամբ՝ Արտյոմ Կանեւսկոյը վիրավորների մեջ չկա։
Թե ովքեր են եղել կրակողները, ինչ հարց են ունեցել Կանեւսկոյի ու նրա շրջապատի հետ, այս պահին դեռ անհայտ է, առայժմ միայն վարկածներ են շրջանառվում։ Դրանցից մեկի համաձայն՝ քրեական հեղինակության ու նրա մտերիմների վրա կրակել են աջափնյակցի եղբայրներ, որոնք հին հաշիվներ են ունեցել Կանեւսկոյի ու նրա շրջապատի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ