«Ես եմ քեզ բերել, ես էլ կհեռացնեմ». Ռոմանոս Պետրոսյանի և Հրազդանի ԲԿ-ի տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը հունիսի 26-ից աշխատանքի չի ներկայանում։ Նրան փոխարինում է իր տեղակալը։ Մեզ ասացին, որ պատճառը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կոնֆլիկտն է։
Պետրոսյանն ինքն էր Հախվերդյանին նշանակել այս պաշտոնում, սակայն հետո լարվել են հարաբերությունները, եւ նախկին մարզպետը ԲԿ-ի տնօրենին ուղարկել է արձակուրդ, որպեսզի այլեւս արձակուրդից չվերադառնա։
Ըստ տեղեկության, ասել է՝ ես եմ քեզ բերել, ես էլ քեզ կհեռացնեմ, համարյա ինչպես Տարաս Բուլբան է դավաճան որդուն ասել․ «Ես եմ քեզ ծնել, ես էլ քեզ կսպանեմ»։ Հրազդանի հիվանդանոցից հաստատեցին, որ տնօրենը երկու ամիս է՝ աշխատանքի չի հաճախում, սակայն, երբ փորձեցինք գտնել որեւէ պատասխանատուի, որը կբացատրեր, թե ինչու տնօրենն աշխատանքի չի ներկայանում, հեռախոսն անջատեցին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ