Տարվա ամենահիմար եւ ձախորդ կողոպտիչի հավակնորդը
Փենսիլվանիայի բնակիչը կարող է համարձակորեն հավակնել տարվա ամենահիմար ու ձախորդ կողոպտչի կոչմանը:
22-ամյա Նիկոլաս Մ. Մարկը աշխատանքի տեղավորվելու համար եկել է Փենսիլվանիա նահանգում գտնվող պիցցերիա: Նա լրացրել է դիմումը՝ նշելով իր բոլոր տվյալները, ապա որոշել է թալանել այն:
Հաղորդվում է, որ Մարկը Հյուսիսային Կատազաուկում գտնվող Pizza D’Oro-ից գողացել է թեյավճարների տարան եւ դանակով սպառնացել է իրեն հետապնդող աշխատակցին:
Իշխանությունները նրան լուրջ վնասվածքի սպառնալիքով կողոպուտի, գողության, զենք պահելու, սովորական հարձակման եւ թմրանյութերի պարագաներ պահելու մեղադրանք են ներկայացրել, հաղորդում է The Morning Call-ը:
Պիցցերիայի աշխատակցի խոսքերով՝ Մարկը նաեւ թողել է ուսապարկը, որում եղած մի քանի իրերի վրա նրա անունն է եղել, ինչպես նաեւ եղել են ներարկիչներ եւ թմրանյութերի օգտագործման այլ պարագաներ։
Մարկը ձերբակալվել է եւ այն բանից հետո, երբ չի կարողացել գրավ տրամադրել, հայտնվել է Նորթհեմփթոնի շրջանի բանտում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...