Հաքերները միացված Bluetooth-ի միջոցով կարող են գողանալ տվյալները
Միշտ միացված Bluetooth-ը ոչ միայն ավելի արագ է լիցքաթափում սմարթֆոնի մարտկոցը, այլեւ կարող է սարքի հիշողության մեջ պահված ձեր անձնական տվյալների բանալին դառնալ հաքերների ձեռքում, «Փրայմ» գործակալությանը պատմել է Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Տիմոֆեեւը։
«Bluetooth-ը կոտրելու հնարավորությունը կարող է վտանգի ենթարկել սարքում պահված ցանկացած տեղեկատվություն (լուսանկարներ, էլեկտրոնային նամակներ, տեքստեր): Բացի այդ, չարագործը կկարողանա վերահսկողություն հաստատել սարքի վրա եւ անցանկալի տվյալներ ուղարկել նրան»,- զգուշացրել է նա:
Նիդեռլանդներում What The Hack հաքերային փառատոնում Trifinite խմբի մասնագետները ցույց են տվել, թե ինչպես Linux նոթբուքի, հատուկ ծրագրի եւ ուղղորդված ալեհավաքի օգնությամբ կարելի է գաղտնալսել, թե Bluetooth ականջակալով ինչի մասին է խոսում անցնող մեքենայի վարորդը, հիշեցրել է Տիմոֆեեւը:
Այն, որ հաքերները կարող են կառավարել ձեր հեռախոսը եւ մուտք ունենալ դեպի հիշողության քարտի տվյալները, կարող է տեսանելի լինել: Վառ օրինակը համակարգչային մկնիկն է, որը Bluetooth-ով միացված է սարքին:
Փորձագետը խորհուրդ է տալիս Bluetooth-ը նպատակային օգտագործելուց հետո անմիջապես անջատել այն, քանի որ միշտ միացվածը կարող են օգտագործել հաքերները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...