Դատարանը հրաժարվում է կատարել ԲԴԽ հրահանգը` մերժել կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար քրգործի հարուցումը
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում օրերս մեկ ամսով հետաձգվեց նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի բողոքի քննությունը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը խիստ մտահոգում է իշխանություններին: Ըստ մեր աղբյուրների, ԲԴԽ-ից եւ իշխանական շրջանակներից փորձել են համոզել դատավորին, որ նա մերժի Ղազինյանի բողոքը: Սակայն դատավոր Մանվել Շահգելդյանն ասել է, որ բողոքը պինդ է, հիմնավորված, եւ չի պատրաստվում իր վրա վերցնել այդպիսի բեռ ու պատասխանատվություն:
Ըստ այդմ, որոշվել է դատարանում հարցի քննությունը տարբեր պատճառաբանություններով հնարավորինս ձգձգել: Հույսն այն է, որ ժամանակի ընթացքում երկրում տեղի կունենան այլ իրադարձություններ, եւ «նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու» թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրությունը կմարի:
Հիշեցնենք, որ առաջին իսկ նիստը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանը չէր հասցրել ծանոթանալ նյութերին, քանզի քննիչը դրանք ուշ էր ուղարկել, ավելին, ինքն էլ չէր մասնակցում նիստին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ