Մեկուսացած արեւադարձային կղզու համար վերակացու է պահանջվում
Ավստրալիայի բնապահպանության ոլորտի ներկայացուցիչները լրիվ դրույքով աշխատող են փնտրում արեւադարձային կղզու համար, որը շրջապատված է Մեծ Բարիերային խութով:
Քվինսլենդի Մեծ Բարիերային խութի ծովային այգու վարչությունը հայտարարել է, որ վերակացու է փնտրում Լոու Այլս «մեկուսացած արեւադարձային կղզու» համար, որը գտնվում է Պորտ Դուգլասի ափից մոտ 9 մղոն հեռավորությամբ, հայտնում է UPI-ն:
Խութերի պահպանման վարչության փոխտնօրեն Մարկ Ռիդն ասել է, թե վերակացուների համար կղզին դրախտավայր է, սակայն այն պահելը ծանր աշխատանք է։
Այս պաշտոնը պահանջում է, որ հաղթող թեկնածուն ամբողջ ժամանակ բնակվի կղզում եւ կատարի պարտականությունները, ներառյալ «շենքերի եւ ենթակառուցվածքների սպասարկումը, արեւային էներգիայի համակարգի եւ կոյուղաջրերի մաքրումը, տուրօպերատորների հետ կապի պահպանումը, զուգարանների մաքրումը, մոլախոտերի դեմ պայքարը, տարածքում աշխատանքները եւ թռչունների բազմացման հաշվարկը»:
Հայտերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 25-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...