Թաիլանդի թագավորը ներում է շնորհել «անհավատարիմ» կնոջը և նրան ազատել բանտից
Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը ներում է շնորհել իր «անհավատարիմ» կնոջը և նրան ազատել բանտից, որից անմիջապես հետո Գերմանիայի օդանավակայաններից մեկում հանդիպել է վերջինիս հետ, գրում է The Sun-ը։
Անցյալ տարի Թաիլանդի թագավորական ընտանիքը պաշտոնապես ներկայացրել էր երկրի թագավորի նոր կնոջը՝ 35-ամյա Սինինատ Վոնգվաջիրապակդին։
67-ամյա միապետը 34-ամյա օդաչու Սինինատին առանձացրել էր բոլոր կանանցից՝ նրան տալով իշխող արքայի կնոջ տիտղոսը՝ առանց թագուհու տիտղոսի: Սինինատը դարձել էր առաջին կինը 1921-ից ի վեր, որն արժանացել է նման կոչման:
Այնուհետև թագավորը իմացել էր իր ընտրյալի դավաճանության՝ թագուհու մակարդակին համապատասխանելու ձգտման և իր 4-րդ կնոջ՝ թագուհի Սութհիդե Թիջայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին, ինչից հետո նրան բանտ էր ուղարկեց՝ զրկելով բոլոր պատվավոր տիտղոսներից։
Ըստ տեղեկությունների՝ այդ ժամանակից ի վեր Սինինատը խիստ ռեժիմի բանտում է եղել, որտեղ նրան հետևել են տեսախցիկներով, սակայն թագավորն օրերս որոշել է ազատ է արձակել Վոնգվաջիրապակդին և անմիջապես մեկնել է Գերմանիա, որտեղ Մյունխենի օդանավակայանում հանդիպել է նրան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...