Թրամփը Քենոշայի քաղաքապետ, դեմոկրատ Ջոն Անթառամյանին հիմար է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմար է անվանել Քենոշա քաղաքի ղեկավար, դեմոկրատ Ջոն Անթառամյանին՝ մեղադրելով նրան «արմատական անարխիստներին» պաշտպանելու մեջ, հայտնում է BBC-ն:
Ուղեւորվելով դեպի Քենոշա՝ Թրամփը հայտարարել է, որ Վիսկոնսին նահանգի այդ քաղաքը մոխիր կդառնար, եթե նա այնտեղ չուղարկեր Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:
«Մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվել, եւ չեն կարող հավատալ, որ դա տեղի է ունենում մեր երկրում: Ես նույնպես չեմ կարող հավատալ դրան»,- նախագահական ինքնաթիռ բարձրանալիս ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը մեկնել է Քենոշա՝ չնայած դա չանելու կոչերին:
Քաղաքում օգոստոսի 23-27-ը զանգվածային անկարգություններ էին տիրում՝ սպիտակամորթ ոստիկաննների կողմից 29-ամյա աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին վիրավորելու պատճառով:
Քենոշայում նախագահը կհանդիպի տեղի ոստիկանների եւ ազգային գվարդիականների հետ, որոնք, նրա խոսքերով, լավ աշխատանք են կատարել, եւ կնայի անկարգությունների ընթացքում վնասված օբյեկտները:
Դեմոկրատ նահանգապետ Թոնի Էվերսը Թրամփին հորդորել էր չայցելել Քենոշա, քանի որ կարծում է, որ նրա այցը «չի նպաստի վերքերի բուժմանը»:
Վիսկոնսինը 14 «տատանվող նահանգներից» մեկն է, որտեղ իրականում որոշվում է նախագահական ընտրությունների ճակատագիրը: 2016-ին Թրամփն այնտեղ նվազագույն առավելությամբ է հաղթել: Ըստ հարցումների, այժմ Վիսկոնսինում ոչ մեծ առավելությամբ առաջատարը Բայդենն է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...