Արցախի անկախության տոնին ընդդիմադիրներին չեն հրավիրել. Երեկոյան խնջույք է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի անկախության 29-րդ տարեդարձն է, այդ կապակցությամբ, ի տարբերություն նախորդ տարիների, մեծ միջոցառումներ չեն անցկացվի։ Ամեն տարի Արցախի անկախության օրը նշվում էր մեծ շուքով։ Տոնին ավանդաբար մասնակցում էր ոչ միայն Արցախի էլիտան, այլեւ Հայաստանից մեծ պատվիրակություն էր մեկնում՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ։
Այս տարի տոնախմբություններ չեն կազմակերպվել՝ համավարակով պայմանավորված, թերեւս կլինեն արարողակարգային թեթեւ միջոցառումներ, սակայն Հայաստանից մեծ թվով պատվիրակություն է երեկ մեկնել Արցախ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ էր մեկնել։
Թեպետ պաշտոնական հաղորդագրությամբ միայն ԱԺ նախագահի այցի մասին խորհրդարանն իրազեկեց՝ այն ներկայացնելով որպես «աշխատանքային այց», սակայն Արարատ Միրզոյանից բացի, մեր տեղեկություններով, Արցախ են մեկնել նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, եւս 4-5 պատգամավոր։
Ուշագրավ է, որ ընդդիմադիր ուժերին հրավեր չի եղել։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նախկինում խմբակցություններին հրավեր էր ուղարկվում, իսկ վերջիններս էլ Արցախ էին գործուղում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական խմբում ընդգրկված պատգամավորներին․ խմբի ղեկավարն ԱԺ նախագահն է։
Ի դեպ, այսօր լրանում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրը։ Այս կապակցությամբ նա 15։00-ին ասուլիս է տալու, իսկ երեկոյան, մեր տեղեկություններով, խնջույք է նախատեսված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ