Ճապոնիայի նոր վարչապետի պաշտոնում կպայքարեն 3 հիմնական թեկնածուներ
Ճապոնիայի վարչապետի երկու հնարավոր թեկնածուներ Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն եւ արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել վարչապետի պաշտոնի համար կայանալիք ընտրություններին , հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդպիսով, վարչապետի աթոռի համար կպայքարեն 3 հիմնական թեկնածուներ՝ ԱԳՆ նախկին ղեկավար Ֆումիո Կիսիդան, ՊՆ նախկին ղեկավար Սիգերու Իսիբան եւ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, որն անկասկած ֆավորիտ է համարվում:
Kyodo գործակալության հարցման համաձայն՝ ամենահավանական թեկնածու է Իսիբա, ում վարչապետի պաշտոնում կցանկանար տեսնել բնակչության 34,3 տոկոսը: Սուգան երկրորդ տեղում է՝ 14,3 տոկոս:
Այս շաբաթ
Օգոստոսի 28-ին Սինձո Աբեն հայտարարել է առողջական խնդիրների պատճառով երկրի վարչապետի պաշտոնը լքելու ցանկության մասին: Նա նաեւ չի հայտնել իր հաջորդի անունը:
Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 14-ին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...