ԱՀԿ-ում օրինակելի են համարում կորոնավիրուսի դեմ պայքարի Շվեդիայի ռազմավարությունը
Շվեդիայում կիրառված հակակորոնավիրուսային ռազմավարությունը, որն իրենից մեղմ սահմանափակումներ է ներկայացնում, պետք է օրինակելի լինի այլ երկրների համար: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ բանագնաց, դոկտոր Դեյվիդ Նաբարոն, հայտնում է Magick ռադիոկայանը:
«Շվեդիայում կառավարությունը կարողացավ վստահել հասարակությանը, իսկ հասարակությունը՝ կառավարությանը»,- ասել է Նաբարոն:
Ըստ նրա, Շվեդիան վստահեց իր քաղաքացիներին և հրաժարվեց կարանտինային խիստ միջոցներ կիրառել, քանի որ դրանք մեծապես ազդում են մարդկանց եկամուտների վրա և վնասում փոքր բիզնեսին:
Ինչպես հաղորդվել է, շվեդական ընկերությունները երկրորդ եռամսյակում շուկայի սպասելիքները զգալիորեն գերազանցող եկամուտներ են գրանցել: Նման ցուցանիշները պայմանավորված են նրանով, որ Շվեդիան հրաժարվեց խիստ կարանտինից: Չնայած բացասական կանխատեսումներին, որոնց համաձայն տնտեսական փլուզում էր սպասվում, երկրի բիզնեսին հաջողվեց խուսափել զանգվածային սնանկացումներից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...