ԵՊՀ-ում «անհնազանդների» ցուցակ են կազմում. Ուզում են հասկանալ, թե «քամին որտեղից է փչում»
«Փաստ» թերթը գրում է. «Ամենաքննարկվող հարցերից մեկը կապված էր ԿԳՄՍ կողմից ներկայացված կրթական չափորոշիչների հետ, որոնք մասնագիտական շրջանակների եւ հանրության որոշակի հատվածի կողմից բավական կոշտ քննադատության արժանացան։ Այս հարցում հատկապես աչքի էին ընկնում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների հեղինակավոր դասախոսներ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքն իշխանություններին շատ խիստ «նեղացրել է», իսկ ներկայումս էլ որոշակի գործողությունների են նախապատրաստվում։
Մեր համալսարանական աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ԵՊՀ ղեկավարությանը հանձնարարել են ուսումնասիրել եւ պարզել, թե ինչո՞ւ են հատկապես տվյալ դասախոսներն ակտիվացել թեմայի հետ կապված, հասկանալ, թե «քամին որտեղից է փչում» եւ, որ ամենակարեւորն է, այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչ առկա՞ է, թե՞ ոչ։
Մեր տեղեկություններով, հանձնարարվել է նաեւ առանձին ցուցակներում «ի մի բերել անհնազանդներին», որպեսզի առաջիկայում նրանց նկատմամբ կոնկրետ մեխանիզմներ իրականացվեն ու քայլեր կիրառվեն։Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել, որ գտնեն այնպիսի միջոցներ, որպեսզի այդ դասախոսներից շատերը դադարեցնեն իրենց դասախոսական գործունեությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ