ԱԱԾ-ն ՊՆ պաշտոնատար անձանց իրականացրած գործունեության մասով նոր բացահայտում է արել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ազգային Անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց իրականացրած գործունեության մասով նոր բացահայտում է արել:
Մասնավորապես, ԱԱԾ բացահայտել է, որ իրավաբանական անձ հանդիսացող ընկերությունը 2019թ. մայիս-հունիս ամիսներին, մասնակցելով ՀՀ ՊՆ շենքերի շինությունների ընթացիկ արտաքին ջրագծերի, ինչպես նաեւ օդափոխության համակարգի նորոգման աշխատանքների համար հայտարարված բաց մրցույթներին, ճանաչվել է հաղթող:
Արդյունքում, 2019թ. հուլիսի 13-ին եւ 31-ին նշված ընկերությունը ՊՆ հետ կնքել է պայմանագրեր 150 մլն դրամի չափով, որով ընկերությունը պարտավորվել է զորամասերում իրականացնել նորոգման աշխատանքներ, սակայն չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները, նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ, փաստաթղթերում ներառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ ու ուռճացրել կատարված աշխատանքների ծախսերը՝ պետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի` խարդախության, 325 հոդ. 1-ին մասի` Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, 314 հոդ. 1-ին մասի` Պաշտոնեական կեղծիք, 375 հոդ. 3-րդ մասի` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, հատկանիշներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ