Ասադը հույսեր է կապում ԱՄՆ-ՌԴ համագործակցության հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գտնում է, որ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի հնարավոր համագործակցությունը օգուտ կբերի աշխարհին, այդ թվում Սիրիային։ Այդ մասին հաղորդում է SANA – ն։
«Այն, ինչ մենք լսեցինք Թրամփի նախընտրական քարոզարշավի հայտարարություններում եւ դրանից հետո, որ առաջնահերթություն է համարվում ահաբեկիչների դեմ պայքարը, եւ հիմնականում «Իսլամական պետության» դեմ պայքարը, դա այն է, ինչ մենք խնդրել ենք վերջին վեց տարիների ընթացքում»– ասել է Ասադը։
Նա գտնում է, որ դրանում հեռանկար կա։ Ասադը նշել է, որ դեռեւս «պետք է սպասել, քան որ դեռ վաղ է ինչ որ գործնական բաների սպասելը»։
«Դա կարող է լինել ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը, որը, ինչպես մենք կարծում ենք, օգուտ կբերի ամբողջ աշխարհին, ներառյալ Սիրիային։ Սակայն, ինչպես ես արդեն ասել եմ, դրան դեռ վաղ է գնահատականներ տալը»,– ասել է նա։
Փետրվարի 4-ին հաղորդվել էր, որ ՄԱԿ–ում Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչներ Վիտալի Չուրկինը եւ Նիկկի Հեյլին հայտարարել են սերտ համագործակցության պատրաստակամության մասին։
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում Ռուսաստանում։


















































Ասադի նախկին խոսնակը պատմել է՝ ինչպես է նախկին նախագահը փախուստից առաջ փորձել կապվել Պուտինի հետ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ