Ուկրաինայում հայտնել են Չեռնոբիլից ավելի սոսկալի աղետի սպառնալիքի մասին
Դոնբասի հարցով եռակողմ կոնտակտային խմբի Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Վիտոլդ Ֆոկինը նախազգուշացրել է լայնամասշտաբ բնապահպանական աղետի սպառնալիքի մասին:
Նա նշել է, որ Դոնբասում ենթակառուցվածքների ոչնչացումը հանգեցրել է նրան, որ շատ հանքեր հեղեղվել են։ Նա ընդգծել է, որ հրատապ է դրանց մաքրման աշխատանքների կազմակերպումը, քանի որ ջրերը կարող են լցվել տեղի գետերն ու լճերը, այնուհետև՝ Ազովի և Սև ծովեր:
«Շատերն աչք են փակում, սակայն սպասվող աղետը կարող է անհամեմատ մեծ լինել Չեռնոբիլի վթարից», – եզրահանգել է Ֆոկինը «Страна.ua»-ին տված հարցազրույցում:
Չեռնոբիլի ատոմակայանում վթարը տեղի էր ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ի գիշերը, պայթել էր թիվ 4 էներգաբլոկի ռեակտորը: Մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր էին արտանետվել շրջակա միջավայր: Փորձագետների եզրակացությունների համաձայն` միջադեպի պատճառը բլոկի անձնակազմի կողմից ԱԷԿ-ի շահագործման կանոնների կոպիտ խախտումներն էին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...