Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Բեռլինում հակակորոնավիրուսային ցույցի մասնակիցները Պուտինին եւ Թրամփին աջակցող կարգախոսներով են եկել

Բեռլինում COVID-սահմանափակումների դեմ բողոքի ցույցը մինչ սկսվելը ցրվել է: Համապատասխան հրամանի մասին մայրաքաղաքի ոստիկանությունը ծանուցել է շաբաթ օրը, օգոստոսի 29-ին՝ Twitter-ում:

«Ցավոք, այլ տարբերակ չունենք՝ մենք դիմել ենք ցույցի կազմակերպչին եւ հայտնել ենք, որ հանդիպումը կցրվի ոստիկանության կողմից: Մինչ այժմ ձեռնարկված բոլոր միջոցառումները չեն հանգեցրել ցուցումների պահպանմանը»,- գրել է ոստիկանության լրատվական ծառայությունը: Նա պարզաբանել է, որ հավաքվածներին բազմիցս կոչ են արել պահպանել ինչպես սոցիալական հեռավորությունը, այնպես էլ դիմակային ռեժիմը:

Ցույցը պետք է սկսվեր տեղական ժամանակով ժամը 15։30-ին՝ Ունտեր դեն Լինդեն կենտրոնական ծառուղում: Այնուհետեւ մասնակիցները նախատեսում էին քայլել Friedrichstrasse-ով, քաղաքի կենտրոնով, մինչեւ Բրանդենբուրգյան դարպասներ, ապա դեպի Հաղթանակի սյուներ:

Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել է DW-ի թղթակիցը, միջոցառման մեկնարկից երկու ժամ առաջ արդեն հավաքվել է 15-30 հազար մարդ: Մինչդեռ, ըստ ոստիկանության գնահատականների, մինչեւ 12։48-ը Միտտե շրջանում հավաքվել է գրեթե 18 000 ցուցարար, եւ մարդիկ շարունակում էին անընդհատ գալ:

Ըստ DW-ի թղթակցի՝ ամբոխի մեջ տեսանելի են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կարգախոսներով տասնյակ դրոշներ: «Վլադիմիր ու Դոնալդ, ազատեք մեզ»,- կարելի էր, օրինակ, կարդալ պաստառներից մեկի վրա, որը բռնել էին երկու դեռահասներ: Բացի այդ, եկածների մի մասը բերել է ԼԳԲՏ-ի ծիածանագույն դրոշներ: Մասնակիցների կազմը բավականին տարասեռ է եղել:

Նախկինում ցույցը արգելվել էր ոստիկանության կողմից, սակայն օգոստոսի 28-ին Բեռլինի դատարանը չեղյալ էր հայտարարել այդ արգելքը: Ցույցը կազմակերպվել է Շտուտգարտում գործող Querdenken-711 նախաձեռնության կողմից, որը հանդես է գալիս ի պաշտպանություն հիմնարար ազատությունների: Ըստ Berliner Morgenpost-ի՝ այն հիմնականում ներառում է դավադրության տեսությունների կողմնակիցների, աջ ծայրահեղականների եւ նոր կորոնավիրուսի գոյությունը հերքողների: Բեռլինը չպետք է վերածվի «դավադրության տեսությունների հավանական գաղափարախոսների հարթակի»,- այս կապակցությամբ ասել է Բեռլինի ներքին գործերի սենատոր Անդրեաս Գայզելը:

Նախորդ նմանատիպ երթը Գերմանիայի մայրաքաղաքում տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին: Այն ժամանակ բոլոր ցուցարարները առանց դիմակի են եղել եւ չեն պահպանել սոցիալական հեռավորության կանոնները:

SARS-CoV-2 կորոնավիրուսը, ըստ Worldometer- ի, արդեն հայտնաբերվել է մոլորակի ավելի քան 24,9 միլիոն բնակչի մոտ: Վարակների մեծ մասն ԱՄՆ-ում է (6 միլիոն), Բրազիլիայում (3,8 միլիոն) եւ Հնդկաստանում (3,4 միլիոն): Համավարակը խլել է շուրջ 842 000 մարդու կյանք: Գերմանիայում օգոստոսի 29-ի դրությամբ, վիրուսը հայտնաբերվել է 240 986 մարդու մոտ, մահացել է 9289 հիվանդ: