Բեռլինցիները բողոքում են դիմակների դեմ
Հազարավոր բեռլինցիներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմс COVID-19-ի դեմ պայքարի իշխանությունների սահմանած քայլերի։ Այս մասին հաղորդում է «Bild»-ը։
Պարբերականի տվյալներով՝ կենտրոնական Ֆրիդրիխշտրասե փողոցում հավաքվել է 18000 մարդ, և սս վերջին տարիների ամենախոշոր բողոքի ակցիաներից մեկն է։ Ցուցարարները քննադատում են իշխանություններին կարանտինային միջոցների համար։
Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին, հավաքը թույլատրված չէ և մարդիկ ուղղակի հավաքվել կանգնել են, քանի որ ցուցարարները դիմակներ չեն կրում։ «Մենք աշխատում ենք տեղում, երբ պարզ դառնա, որ կազմակերպիչները կարող են ապահովել քայլերթի մասնակիցների կողմից դիմակների կրման պարտադիր պահանջը, այդ ժամանակ բողոքի ակցիան կարող է սկսվել», - գերմանական ոստիկանության աղբյուրին մեջբերել է ԶԼՄ-ն։
Ավելի վաղ քաղաքային իշխանություններն արգելել էին բողոքի քայլերթի անցկացումը։
Տեղում ծառայություն է անցկացնում 3000 ոստիկան, բերվել են ջրցաններ։ REGNUM գործակալության տվյալներով՝ Բեռլինի արվարձաններում նկատվել են «բունդսևերի» ստորաբաժանումներ, ինչպես նաև տանկեր։
Անցած չորեքշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաղորդել էր, որ որ ողջ երկրի տարածքով՝ բացառությամբ Անհալտ Սաքսոնիայի, հասարակական վայրերում դիմակներ չկրողների կտուգանվեն 50 եվրոյով։ Գերմանիայի կառավարությունը ծրագրում է նաև զանգվածքային միջոցառումներ անցկացնելու արգելքը երկարաձգել մինչև դեկտեմբեր։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...