Օվկիանոսը նետված շշով նամակը 35 տարի «ճանապարհորդելուց» հետո վերադարձել է այն ուղարկողի մոտ
ԱՄՆ-ում օվկիանոսը նետված շշով նամակը 35 տարի «ճանապարհորդելուց» հետո հայտնաբերվել է նետված վայրից ոչ հեռու, հայտնում է lenta.ru կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ 1985 թվականի օգոստոսի 1-ին ամերիկյան Դելավեր նահանգի բնակչուհիներ Քեթի Ռիդլը և Սթեյսի Ուելսը շշի մեջ պահված նամակը նետել են օվկիանոսը: Նրանք հույս են ունեցել, որ իրենց ուղերձն այլ մայրցամաք կհասնի։
2020 թվականի օգոստոսի սկզբին նույն նահանգի բնակիչ Բրեդ Վախսմութը Բրոդկիլ գետով կայակով շրջելիս է եղել և պատահմամբ նկատել է ջրի մակերևույթին լողացող շիշը։ Ափ հասնելով՝ տղամարդը կարդացել է նամակն ու որոշել գտնել դրա հեղինակներին։
Վախսմութը կապ է հաստատել Ռիդլի հետ, հանդիպել նրան ու վերադարձրել նամակը։ Կինն էլ, իր հերթին, ուրախ է եղել, որ իր նամակը հասցեատեր է ունեցել, սակայն նաև զարմացել է, թե ինչպես 35 տարվա մեջ շիշը չի լքել հարազատ նահանգը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...