Թվերի աճ․ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ արեց, որի շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան` խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու համար: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի, եւ, նախորդ տարվա համեմատ, այս տարի ունենք թվերի աճ:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն է արել՝ պարզելու համար, թե ինչ պատկեր ունենք թավշյա հեղափոխությունից հետո: Այսպիսով, 2019 թվականի 6 ամիսների ընթացքում հետաքննական եւ նախաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 777 դիմում, որից 86-ը մերժվել է, իսկ 688-ը` բավարարվել: Իսկ, ահա, 2020 թվականի 6 ամիսների ընթացքում նման դիմումների թիվը 953-ն է, եղել, որից 150-ը մերժվել է, եւ բավարարվել է 793-ը:
Ասել է թե՝ նախորդ տարվա 6 ամիսների համեմատ՝ ունենք աճ: Իսկ, ահա, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը եւ բավարարել է 2293-ը: Իսկ 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ներկայացվել է նման 3001 դիմում, որից մերժվել է 198-ը, բավարարվել՝ 2751-ը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ