Մագուայր. Ես ոչ մի վատ բան չեմ արել և չեմ պատրաստվում ներողություն խնդրել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը մեկնաբանել է Հունաստանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
«Չեմ կարծում, որ պետք է ներողություն խնդրեմ, քանի որ ոչ մի վատ բան չեմ արել: Ներողություն խնդրում են այն ժամանակ, երբ սխալ արարք են գործում:
Ես հայտնվել էի մի իրավիճակում, որում կարող էր հայտնվել ցանկացած մարդ և ցանկացած վայրում»,- Մագուայրի խոսքը փոխանցում է BBC-ն:
Հունաստանում Մագուայրի մասնակցությամբ միջադեպից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշում են ընդունել ֆուտբոլիստին զրկել ավագի թևկապից:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը թիմի նոր ավագի ընտրությունը կկազմակերպի սեպտեմբերին:
Մագուայրին մեղադրանք էր ներկայացվել Հունաստանում ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների, օրինական պահանջներին չենթարկվելու եւ կաշառելու փորձի համար։ Դատարանը թույլ էր տվել Մագուայրին մեկնել Հունաստանից։
Օգոստոսի 26-ին դատարանի վճռով Մագուայրը դատապարտվել է պայմանական ազատազրկման 21 ամիս 10 օր ժամկետով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում