Դատավոր Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, կաշառքի մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Մեր տեղեկություններով՝ վերջերս մի քաղաքացի դիմել է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ներկայացնելով մի պարտավորագիր, որը գրել է Իշխան Բարսեղյանը։ Քաղաքացին նշել է, որ իր օգտին Բարսեղյանը վճիռ էր կայացրել գումարի դիմաց, հակառակ կողմը դիմել էր վերաքննիչ, եւ վճիռը բեկանվել էր։ Եվ երբ գումար տվողները գնացել էին դատավորի մոտ, վերջինս պարտավորագիր էր գրել, թե խոստանում է կարգավորել այդ հարցերը վճռաբեկում, այլապես կվերադարձնի գումարը։
Եվ, ահա, այս գրությունն ու կից փաստաթղթերը ներկայացրել են Մկրտումյանին, ով դիմել է էթիկայի հանձնաժողովին։ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի եւ արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը․ «Ունենք նման դիմումատու, նյութերն ուղղվել են դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական եւ էթիկայի հանձնաժողով»։ Հիշեցնենք, որ այս դեպքերից շատ առաջ Մկրտումյանն ուզում էր ազատել Իշխան Բարսեղյանին՝ նրան առաջարկել էին դիմում գրել, կամովին հեռանալ, հրաժարվել էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...