Վերնիսաժում շաբաթ եւ կիրակի օրերին տաղավար վարձակալելը դարձել է մեծ խնդիր
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Պարզվում է Վերնիսաժում շաբաթ եւ կիրակի օրերին տաղավար վարձակալելը կամ տեղ վերցնելը դարձել է մեծ խնդիր ոչ միայն նորեկների, այլեւ՝ Վերնիսաժի հնաբնակների համար: Եվ այդ խնդրի պատճառով տուժում են ոչ միայն վերնիսաժցիները, այլեւ տնօրինությունը: Ու թեեւ տեղերը սահմանափակ են, իսկ ցանկացողները շատ–շատ, բայց այդպես էլ դեռեւս չի հաջողվում հարցին լուծում տալ եւ ազատ տարածքներում սեղանիկներ տեղադրել, դրանք նույնպես վարձով տալ ու գումար աշխատել:
Այս անհամամասնությունը խախտել է բոլորի՝ վերնիսաժցիների ու տնօրինության անդորրը, որը վերականգնել առայժմ չի ստացվում: Հարցին լուծում տալու համար այգու վարձակալները դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ նոր շարժական սեղաններ կամ համատեղ ջանքերով այլ լուծում գտնելու համար:
Տնօրենի խոսքով՝ այս պահին հին վերնիսաժցիներից շատերն են զրկվել շաբաթ եւ կիրակի օրերին այնտեղ առեւտուր անելու հնարավորությունից: Տնօրինությունը ստիպված է եղել մարդկանց տրամադրվող տեղերը որոշ չափով փոքրացնել, որպեսզի հնարավորին շատ մարդ կարողանա տեղավորվել այնտեղ, սակայն դա էլ հարցի լուծում չի եղել: Եվ հիմա 200 մարդ զրկվել է իր նախկին տեղից էլ, նորից էլ:
Նրանց մեջ կան նաեւ ժողովրդական վարպետներ, արվեստագետներ, բայց տեղի սակավության պատճառով նրանք էլ են նույն ճակատագրին արժանացել:
Ինչ վերաբերում է մնացած օրերին, ապա տաղավարներն ազատ են եւ ցանկացողները կարող են երկուշաբթիից ուրբաթ օրերին տեղ վարձել եւ Վերնիսաժի տարածքում առեւտուր անել: Մեկ քառակուսի մետրի գինն օրական 1000 դրամ է։
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...