Իսրայելը գիշերվա ընթացքում երկրորդ անգամ է գրոհել ՀԱՄԱՍ-ի դիրքերը Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կրկին գրոհել է ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դիրքերը Գազայի հատվածում: Ինչպես օգոստոսի 28-ին հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, հարվածը հասցվել է ի պատասխան պաղեստինցի արմատականների կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման:
«Ավելի վաղ առավոտյան Գազայի հատվածից վեց հրթիռ արձակվեց Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան մեր ռազմաօդային ուժերը հենց նոր հարված հասցրեցին Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին, ներարյալ զենքի արատդրության օբեյկտի»,- ասված է Twitter-ում ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հրապարակման մեջ:
Օգոստոսի լույս 28-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը մի շարք հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին ի պատասխան այնտեղից պայթանյութերով օդապարիկների արձակման: Հարձակման ընթացքում ՑԱԽԱԼ-ի կործանիչները, թռչող ապարաները եւ տանկերը գրոհել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքի եւ զինվորական պահակետի վրա: Դրանից հետո իսրայելացի զինվորականները հայտնել են, որ պաղեստինցի արմատականներն օգոստոսի 28-ի առավոտյան Գազայի հատվածից վեց հրթիռ են արձակել Իսրայելի հարավի տարածք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...