COVID-19-ի համար լայնածավալ թեսթավորումները «միշտ չեն օգտակար». ԱՀԿ
ԱՀԿ-ում այժմ համարում են, որ COVID-19-ի համար լայնածավալ թեսթավորումները «միշտ չեն օգտակար»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնատար անձինք ասում են, որ COVID-19 վարակի հայտնաբերման համար թեսթերն ու արագ արդյունքներ ստանալը որոշիչ նշանակություն ունի համավարակի վերահսկման համար, սակայն բնակչության լայնածավալ թեսթավորումները միշտ չէ, որ օգտակար են, հայտնում է Reuters-ը:
ԱՀԿ համաճարակաբան Մարիա Վան Կերկխովեն ասում է, որ կազմակերպությունը խորհուրդ է տվել հնարավորության դեպքում հետազոտել կասկածելի դեպքերը եւ նրանց շփումները, բայց ուշադրության կենտրոնում պետք է լինեն ախտանիշներ ունեցող մարդիկ: Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի ղեկավար Մայք Ռայանը նշել է, որ զանգվածային թեսթավորումները զգալի ռեսուրսներ են պահանջել։
Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հայտարարել էին, որ այն մարդկանց, ովքեր վարակված են COVID-19-ով, բայց չունեն ախտանիշեր, հարկավոր չէ թեսթավորել, ինչը բժիշկների եւ քաղաքական գործիչների զարմանքի եւ այն քննադատությունների պատճառն էր դարձել, որ առաջարկությունը քաղաքական դրդապատճառ ունի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...