Թրամփը պահանջել է, որ նախագահական բանավեճերից առաջ իր մրցակից Ջո Բայդենը թմրանյութերի առկայությունը ստուգող թեստ հանձնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Washington Examiner-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ վերջերս նկատել է՝ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հեռուստատեսային բանավեճերում հանկարծ մեծ առաջադիմություն է սկսել ցուցաբերել․ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ դա կապված է վերջինիս կողմից թմրանյութերի օգտագործման հետ։
Թրամփը պահանջել է, որ և՛ ինքը, և՛ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը բանավեճերից առաջ արյան մեջ թմրանյութերի առկայությունը պարզող թեստեր հանձնեն՝ պնդելով, որ նրա առաջընթացի համար ուրիշ ոչ մի այլ պատճառ չի կարող լինել։
«Ոչ ոք չէր մտածում, որ նա ընդհանրապես կհաղթի։ Քանի որ նրա բանավեճային հմտություններն այնքան վատն էին»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ պատրաստվում են դիմել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների բանավեճերի կազմակերպման հանձնաժողովին՝ բանավեճից առաջ արյան մեջ թմրանյութերի առկայությունը պարզող թեստեր հանձնելու համար։
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020թ. նոյեմբերի 3-ին:


















































Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի մենամարտի տեսանյութը
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է
Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն
Տոկիո-2020. Գերմանացի ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...